Կարևոր իրադարձություններ

«Հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»

19 Սեպտեմբեր, 2018 17:46
«Հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ ԵԼՔ խմբակցության անդամ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վերջերս համացանցում հրապարակված` իրար սեղանակցող իր եղբայր Արմեն Սարգսյանի ու Ալեքսանդր Սարգսյանի որդու մասնակցությամբ տեսանյութն իր դեմ է ուղղված։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում:

Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ նրանց միջև քաղաքական որևէ բան չկա, իր եղբայրը քաղաքական մարդ չէ և այդ պահին ռեստորանում ցանկացած մարդ կարող էր լինել․ «Մնացածը՝ հայ մարդիկ են, ռեստորանում են եղել, ինչ-որ պահի նույն սեղանի շուրջ են եղել»,-ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ ասել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններում կան քաղաքական ուժեր, որոնք ներկայանում են որպես հեղափոխության պաշտպան, հեղափոխության առաջամարտիկ, բայց գնացել են բանակցում ՀՀԿ-ականների հետ՝ «քուչեքում են բանակցում ՀՀԿ-ականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում ՀՀԿ-ականների հետ»:

«Հանրապետություն» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններում մասնակցում է «Լույս» դաշինքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ։ Դաշինքի ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանի կուսակից Արտակ Զեյնալյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին