Կարևոր իրադարձություններ

Թող նրա հրաժարականի հարցը որոշեն ընտրողները

19 Սեպտեմբեր, 2018 16:39
Թող նրա հրաժարականի հարցը որոշեն ընտրողները

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, ով նախօրեին ազատվել էր կալանքից, ասաց, որ չի հանդիպել նրա հետ և չի հորդորել հրաժարական ներկայացնել։

«Իրավական համակարգի տիրույթում է հարցը, ես դրան կարող եմ պատասխանել որպես քաղաքացի, թող նրա հրաժարականի հարցը որոշեն ընտրողները»,- ասաց նախարարը։

Հարցին, թե ճիշտ են այն տեղեկությունները, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը վերջին շրջանում սկսել է ավելի շատ միջամտել համայնքային հարցերին, որպեսզի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ազդեցությունը մարզերում ավելանա, Պապիկյանը հերքեց․
«Մեր միջամտությունը միայն իրավականության շրջանակում և մեզ տված լիազորությունների շրջանակում է»,- շեշտեց նա:

Նախարարը դժվարացավ պատասխանել այն հարցին, թե իր պաշտոնավարման ընթացքում քանի համայնքապետ է հրաժարականի դիմում ներկայացրել։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին