Կարևոր իրադարձություններ

Գեղջկական ինքնագործունեությունը շատ մոտ է Փաշինյանի քաղաքական վարվելակերպին

19 Սեպտեմբեր, 2018 16:23
Գեղջկական ինքնագործունեությունը շատ մոտ է Փաշինյանի քաղաքական վարվելակերպին

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր նշել է, որ ավագանու ընտրություններում չունենք իշխանական թեկնածու այն առումով, որ ընդդիմությունը դարձել է իշխանական, իսկ նախկին իշխանականը չի զբաղեցրել ընդդիմադիր դիրքեր քաղաքական դաշտում։

Նա կարծում է, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, հասկանալով, որ երևանցիները բաժանվում են 4 խմբի` մի մասը չի գնում ընտրությունների, մի մասն իշխանամետ է, մի մասը՝ ընդդիմադիր, ու դրանց արանքում կան տատանվողներ, կարծում է, որ ընդդիմադիր դաշտը մնում է անտեր. «Այս առումով՝ ՀՀԿ-ի ընտրողները չգիտեն՝ ինչպես վարվել, գնա՞լ, թե՞ ոչ, և եթե գնան, ո՞ւմ ձայն տան։ Եթե ընտրությունները չլինեին քաղաքականացված, խնդիր չէր լինի, բայց քաղաքականացվում է, ընդ որում՝ ամբիցիոզ Փաշինյանը փորձում է հաստատել այն ալիքը, որով եկել է իշխանության, որը դեռ գոյություն ունի և կբերի իր թեկնածուի հաղթանակին։ Ընտրողները բավականին ծանր վիճակում են»։

Երևանի ավագանիում հայտնվելու ամենամեծ շանսերը, ըստ նրա՝ ունեն «Իմ քայլը» և «Լույս» դաշինքները, ինչպես նաև ԲՀԿ-ն. «Եթե Զարուհի Փոստանջյանը նախկինում քննադատական դիրքերից կարողանում էր ձայներ հավաքել,ապա  նույն բանը հիմա անում են ուրիշները։ Կանայք ավելի քիչ ձայն կտան կին թեկնածուին, քան տղամարդիկ, դրա համար կին ընտրելն ավելի դժվար է: Մասնակցող կանանց կուսակցությունները կարող են հիմք լինել, բայց կանայք գուցե չկարողանան դա բարձրացնել»։

Ըստ Ահարոնյանի` այսպիսի ցածր մակարդակի քարոզարշավ դեռ չի եղել. «Ման գալ փողոցներով, իր հետևից բերել սեփական ներկայացուցիչներին՝ ցույց տալով, թե բնակչության ներկայացուցիչն է, հին պատմություն է։ Դա նման է գեղջկական ինքնագործունեությանը։ Դա շատ մոտ է Փաշինյանի քաղաքական վարվելակերպին»։

 

Լրահոս

Դիտել ավելին