Կարևոր իրադարձություններ

Հրավիրվելու են միջազգային կառույցներից մասնագետներ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար

19 Սեպտեմբեր, 2018 14:39
Հրավիրվելու են միջազգային կառույցներից մասնագետներ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննելու համար

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կայացավ ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը։ Գևորգ Կոստանյանը առաջարկեց բոլոր անդամներին առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում հանդես գալ առաջարկություններով, ինքն էլ իր հերթին միջազգային կազմակերպություններից մասնագետներ հրավիրելու առաջարկ արեց։ Այնուհետև ներկայացրեց, հանձնաժողովի աշխատանքի մեխանիզմը, ըստ որի կլինեն հանձնաժողովի և տեղակալի ընտրության քննարկումներ։Կոստանյանը հանձնաժողովի անդամներին հորդորեց առաջարկությամբ հանդես գալ, թե որ կազմակերպությունից և ինչ մասնագետ հրավիրեն։

«Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Կոստանյանին առաջարկեց ներկայացնել նախագիծ, որի շուրջ կաշխատեն մյուս պատգամավորները:

Կոստանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ  կարող են հրավիրել հեռահաղորդակցման ոլորտի մասնագետներ, որոնք գաղտնալսումը բացառելու մեխանիզմների մասին ունեցած իրենց փորձը կփոխանցեն։ 

 

Լրահոս

Դիտել ավելին