Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, քաղաքականություն վերադառնալու պատճառներին․ «Коммерсант»

19 Սեպտեմբեր, 2018 14:25
Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, քաղաքականություն վերադառնալու պատճառներին․ «Коммерсант»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում: Այս մասին նա հայտարարել է «Коммерсант»-ին տված հարցազրույցում։  

Ներկայացնում ենք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված․ 

-Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները վերջին ժամանակներում արագ են ընթանում, և իրավիճակն արագորեն փոխվում է: Քիչ մարդիկ ունեն ճշգրիտ պատկերացում, երբ կարող են տեղի ունենալ խորհրդարանական ընտրությունները : Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրանք կարող են անցկացվել մինչև այս տարվա վերջ, և հաջորդ տարի: Քաղաքականության մեջ որոշե՞լ եք աջակցել Հանրապետականներին, թե Ձեր սեփական թիմին: Ի՞նչ եք կարծում։

- Կարող ես ասել, որ ես դեռ չեմ որոշել։

-Իսկ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։

-Չեմ կարծում, թե Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է կատարվում։

-Շատ լավ, իսկ ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում մայիս ամսին, ձեր կարծիքով ի՞նչ էր դա։

- Դա ուժի փոփոխություն էր: Կարծում եմ, Փաշինյանը զգում էր բողոքի տրամադրությունները և ղեկավարեց այն, ինչը հանգեցրեց իշխանափոխության:

- Ես մայիսին Հայաստանում էի և հասարակության մեջ մեծ նվաճում տեսա: Մի՞թե հասարակությունը «զզվել» էր նախորդ իշխանություններից։

- Կարծում եմ, որ նախկին իշխանություններից հոգնածություն կար, լճացման զգացողություն կար: Հակառակ դեպքում հազիվ թե նման զանգվածային շարժում լիներ: Ժամանակակից պատմության մեջ շատ նման օրինակներ կան: Այդպիսի իրավիճակներում հեշտ է իշխանության գալը և շատ ավելի դժվար է այն թողնելը: Գալիս եք պոպուլիզմով, և դուք պետք է թողնեք արժանապատվությամբ ու իրական արդյունքներով: Չորս ամիսը ցույց տվեց, որ գրեթե բոլոր ոլորտներում առկա խնդիրները կուտակվում են: Եվ սա քաղաքականության վերադառնալու պատճառներից մեկն է:

 -Հայաստանում արդեն եղել է առաջանորդ, ով քաղաքականությունից հեռանալուց ավելի քան տասը տարի անց փորձել է վերադառնալ: 2008թ․ Ի նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս մասին որևէ մտահոգություն չունե՞ք: Դուք ինքներդ ասում եք, որ Տեր-Պետրոսյանը այն ժամանակ կորցրել է ընտրությունները, կամ էլ ինչ-որ լավ չի ավարտվել․․․

- Իմ կողքին են երկու նախագահներ՝ Ղարաբաղում և Հայաստանում: Եվ շատ հաջողակ արդյունքներով: Հարցն այն չէ, որ ես փնտրում եմ իշխանություն: Ես տասը տարի չեմ փնտրում այն: Ես վերցրել եմ բոլոր հնարավոր բարձունքները: Այո, ես կցանկանայի «պարոն նախագահ» լինել, և ոչ թե «պրն վարչապետ», առաջինը հնչում է ավելի լավ: Բայց հարցը ոչ թե կոնկրետ դիրք զբաղեցնելու ցանկություն է, այլն այն, թե ինչ է տեղի ունենում, դա այս պահին անընդունելի է երկրի համար : Սա դրդում է լինել այլ կերպ:  

- Նիկոլ Փաշինյանը ձեզ և Սերժ Սարգսյանի քաղաքական դիակներ անվանեց: Ասելով, որ գարնանային իրադարձություններից հետո նախկին իշխանության մեջ գտնվողներից ոչ մեկը որևէ հնարավորություն չունի վերադառնալու: Ի՞նչ եք կարծում, ինչը Ձեզ դրդեց․ որ դուք մտածեցիք վերադառանալ քաղաքականություն և հաջողության կհասնե՞ք։ 

-Ինչու՞ է պարոն Փաշինյանն այդքան մտահոգված: Նրա բոլոր հանրահավաքները նվիրված են իմ թեմային: Ինչո՞ւ է նման մտահոգություն հայտնում, եթե Քոչարյան քաղաքական գործոն չկա: Ի՞նչ է կատարվում:

- Դուք ունե՞ք պատասխան

-«Կարծում եմ, ամեն մի խելամիտ մարդ հասկանում է պատասխանը»: Նա շատ մտահոգված է, կարծում եմ, նախագահական ժամանակահատվածում ձեռք բերված արդյունքներով: Հասարակության զգալի մասը հասկանում է, որ կրկին կարող եմ դա անել: Ամենակաևեւորը այն չէ, թե ինչ է կատարվել անցյալում, այլ այն է, թե ինչ կարող ես անել ապագայում: Ի՞նչ ունենք այսօր՝ հասարակության բաժանումը սպիտակի և սևի :  Սննդամթերքի գների կտրուկ աճը, տնտեսական քաղաքականության բացակայությունը: Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում նոր իշխանությունների «գլխում»: Սա նշանակում է կա անորոշություն, իսկ  փողը խուսափում է անորոշությունից: Սա իմ ժամանակների ճիշտ հակառակ պատկերն է։  Եվ ճիշտ հակառակը, թե ինչպես էին մարդիկ ներկայացնում ինձ նախագահի դերում `վստահություն, տնտեսական աճ և այլն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին