Կարևոր իրադարձություններ

Խուզարկությունը իրենց դավանած մտքերին խոչընդոտելու փորձ է

19 Սեպտեմբեր, 2018 14:02
Խուզարկությունը իրենց դավանած մտքերին խոչընդոտելու փորձ է

Սեպտեմբերի 17-ին խուզարկվել է նաև «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն»նախաձեռնության գրասենյակը։ Նախաձեռնության անդամներ Հայկ Նահապետյանն ու Հայկ Այվազյանն այսօր լրագրողներին հայտնեցին, որ թեև խուզարկության հիմքում ընկած էր  հայտնի գաղտնալսումը, բայց իրենք համոզված են, որ խուզարկամ թիրախ են դարձել ԼԳԲՏ քարոզի դեմ իրենց ծավալած գործունեության պատճառով։Նրանք պատմեցին, որ իրենց առգրավվել է համակարգիչներ, անձնական կրիչներ, տեսանկարահանող սարքեր ու հեռախոսներ։ Խուզարկությունը շարունակվել է նաև Հայկ Այվազյանի հայրական տանը, որտեղ արդեն փնտրել են ոչ միայն գաղտնալսման սարքեր, այլև զենք ու թմրանյութ։

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» անդամները կարծում են, որ այս խուզարկությունը իրենց դավանած մտքերին խոչընդոտելու փորձ է։

 

Լրահոս

Դիտել ավելին