Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում: Այս մասին նա հայտարարել է «Коммерсант»-ին տված հարցազրույցում։
«Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը», – ասել է Քոչարյանը։
«Հեռախոսազրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ», – նշվել է Կրեմլի կայքում տեղադրված հայտարարության մեջ: