Կարևոր իրադարձություններ

Տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք

19 Սեպտեմբեր, 2018 13:14
Տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրված մամլո ասուլիս ժամանակ անդրադառնալով Երևանում աղբահանության խնդրին տեղեկացրեց, որ այս պահին Սանիթեք ընկերության 5 նոր աղբատար մեքենաները հատում են  Հայաստան- Վրաստան սահմանը և արդեն վաղը կլինեն Երևանում։

Պապիկյանի խոսքով՝ իրենք մտահոգ են եղել Երևանի աղբահանության խնդրով, և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հանդիպումներ են ունեցել և՛ Սանիթեք-ի գլխավոր տնօրենի և՛ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։

 «Որպեսզի Ֆրանկոֆոնիայի, ինչպես նաև Երևանի տոնի օրերին խնդիրներ չունենանք, հանձնարարական եմ համապատասխան գերատեսչություններին, նաև Կամո Արեյանի հետ քննարկել ենք այլ համայնքներից տեխնիկա ներգրավելու հարցը: Անկախ «Սանիթեքի» աշխատանքներից, վստահաբար կարող ենք ասել, որ տոներին ընդառաջ Երևանը պատրաստ կլինի ընդունել հյուրերին որպես մաքուր քաղաք»,-ասաց նախարարը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին