Կարևոր իրադարձություններ

Ինստիտուտում հայտնաբերված չարաշահումներն իմ հետ կապ չունեն․ ռեկտոր

19 Սեպտեմբեր, 2018 12:26
Ինստիտուտում հայտնաբերված չարաշահումներն իմ հետ կապ չունեն․ ռեկտոր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր վաղ առավոտից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով ռեկտորի և ղեկավար կազմի հրաժարականը։

Ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե երեկ ընդունել է գրեթե 50 ուսանողի, լսել է նրանց հուզող հարցերն ու տվել պատասխաններ։

Ռեկտորը բացառեց, որ ինքը որևէ կապ ունի ոստիկանության կողմից ինստիտուտում հայտնաբերված չարաշահումների հետ, հորդորելով սպասել մինչև քննության ավարտը։
Ինչ վերաբերում է ուսանողների բարձրացրած խնդրին, թե ինստիտուտում կան մարդիկ, ովքեր փաստացի գրանցված են, բայց աշխատանքի չեն գալիս, Դավիթ Մուրադյանն ասաց․

«Բոլոր բացատրությունները տրված են ոստիկանությանը, խոսքը վերաբերում է օժանդակ կազմին, այդ հրամանը ես չեմ ներկայացրել, և դա գիտեն համապատասխան մարմինները»,-ասաց  նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին