Կարևոր իրադարձություններ

Վթար Երևանում․ կա վիրավոր

19 Սեպտեմբեր, 2018 11:09
Վթար Երևանում․ կա վիրավոր

Երեւանում, սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում Սարալանջի փողոցի թիվ 130/2 հասցեի մոտ բախվել են 30-ամյա Գոռ Մխեյանի վարած BMW մակնիշի 99 TP 999 համարանիշի եւ 33-ամյա Արտակ Գ.-ի վարած Opel մակնիշի 35 QR 119 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Մ.-ն հայտնի ու սիրված երգչուհի Սոֆի Մխեյանի եղբայրն է, ով աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրենի խորհրդական, նրա հայրը՝ Գագիկ Մխեյանը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր է:

Աղբյուրի տեղեկություններով՝ Գոռ Մ.-ն իր մեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 33–ամյա վարորդի Opel-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին