Կարևոր իրադարձություններ

Մահացել է Երևանի քաղաքապետի թեկնածուի մայրը

19 Սեպտեմբեր, 2018 10:55
Մահացել է Երևանի քաղաքապետի թեկնածուի մայրը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հայտնել է, որ սեպտեմբերի 18-ին վախճանվել է կուսակցության՝ քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյանի մայրը՝ Սուսաննա Պողոսյանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից հայտնում են, որ քաղաքապետի թեկնածուն չի մասնակցելու հետագա նախընտրական քարոզարշավին:

«Կուսակցության նախընտրական քարոզարշավի հետագա ծրագրերի վերաբերյալ կհաղորդվի լրացուցիչ»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին