Կարևոր իրադարձություններ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

19 Սեպտեմբեր, 2018 09:10
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո մի շարք նախկին պաշտոնատար անձիք, քրեական տարրեր հայտնվել են լուրջ խնդրի առաջ ոչ միայն ՀՀ-ում, այլև՝ արտերկրում: Մինչ իրավապահները հեղափոխությունից հետո կսկսեին զբաղվել նրանցով, շատերը փորձեցին լքել Հայաստանը: 

Ավելին, նրանց մեծ մասը ապահով հանգրվանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չեղարկել է ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված անձանց ԱՄՆ մուտքի վիզաները: 

Խոսքը հատկապես Մարտի 1-ի կամ կոռուպցիոն որևէ բացահայտման գործով անցնողների մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն, խնդրելով տրամադրել այն անձանց ցուցակը, որոնց վիզաները չեղարկվել են: 

ԱՄՆ դեպանատնից չեն հերքել մեր տեղեկությունները, բայց և չեն տրամադրել ցուցակը. «ԱՄՆ օրենսդրության համաձայն` վիզաների գործերը գաղտնի են, և մենք իրավասու չենք առանձին գործերի հետ կապված մեկնաբանություններ տալ»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին