Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Ինչ ունեցվածք ունի Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը. «Փաստ»

19 Սեպտեմբեր, 2018 09:05
Ինչ ունեցվածք ունի Կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավարը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նորանշանակ ղեկավար Սարհատ Պետրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Ս. Պետրոսյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «բազմաբնակարան բնակելի շենքը` մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինություն» (թյուրիմացություններից խուսափելու համար շեշտենք, որ հայտարարագրում փաստացի նշված է բազմաբնակարան շենք, այլ ոչ թե բնակարան՝ բազմաբնակարան շենքում, ուստի հասկանալի  չէ՝ նրան է պատկանում ողջ շինությո՞ւնը, թե՞ միայն բնակարան այդ շենքում):

Սարհատ Պետրոսյանը հայտարարագրել է նաև երկու «BMW X1 2.0» և «MITSUBISHI PAJERO PININ 1.8» մակնիշի ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են շուրջ 10 686 576 ՀՀ դրամ, 2615 եվրո և 793 ԱՄՆ դոլար:

Երկու տարբեր աշխատանքներից ստացած աշխատավարձերի եկամուտը կազմել  է 3 205 260 և  841 500 ՀՀ դրամ: Եկամուտների հանրագումարը կազմել է 4 046 760 ՀՀ դրամ:

Սարհատ Պետրոսյանը ճարտարապետ է, քաղաքաշինարար: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար պաշտոնին է նշանակվել օգոստոսին: Մինչ այդ նա նաև հիմնադրել և ղեկավարել   է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը (2012–2018 թթ): Հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություն։ Հանդիսանում է ՀՀ ճարտարապետների պալատի, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների անդամ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին