Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

18 Սեպտեմբեր, 2018 23:42
Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ինչպես հայտնում է Rusarminfo-ն Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանությունում հանդիսավոր արարողություն է կայացել՝ նվիրված միաբանության գլխավոր մայրավանքի հիմնադրման 300-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել է Հռոմի Կաթոլիկ եկեղեցու Արևելյան եկեղեցիների խորհրդի ղեկավար, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը միաբանների համար ընթերցել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի շնորհավորական ուղերձը:

 Հռոմի պապի ուղերձում մասնավորապես ասվում է. «Մխիթար Սեբաստացին Պիոս պապի կողմից դասվել է Արևելյան եկեղեցիների գլխավոր բարեփոխիչների շարքը: Մխիթարյանների միաբանությունը ծառայում է ողջ հայ ժողովրդի բարօրության պահպանմանը, խորացմանն ու տարածմանը: Թող Մխիթարի ջահը լուսափորի հայ ժողովրդի փշոտ ու ծաղկուն ճանապարհը Քրիստոսի հանդեպ հավատով»:

Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում շեշտել է նաև, որ Կաթոլիկ եկեղեցին միշտ հատուկ վերաբերմունք է ունեցել Մխիթարյանների միաբանության նկատմամբ և այժմ էլ պատրաստ է աջակցել:

 

Լրահոս

Դիտել ավելին