Կարևոր իրադարձություններ

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

18 Սեպտեմբեր, 2018 23:26
Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

«Իմ քայլը» դաշինքի Աջափնյակում տեղի ունեցած նախընտրական քարոզարշավի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք թեկնածուներից մեկի նկատմամբ քաղաքական տեռոր  է իրականացվում:

«Դուք լու՞րջ եք հարցնում»,- ի պատասխան զարմացավ վարչապետը:

Լրագրողների ճշգրտումից հետո, թե այդպես է կարծում ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, վարչապետը պատասխանեց.

որ զարմանալի է իր համար . «Ես անպայման կզբաղվեմ, տեսնեմ, ով է տեռոր անում թեկնածուի հանդեպ: Էդպիսի բան հնարավոր չէ, Դա ամոթ է տենց բանի մասին խոսելը, ինչի՞ մասին է խոսքը։ Եթե տենց բան պարզվի, կպատժվի ցանկացած մեկը, ով ... անհնար է տենց բան, բայց ես կզբաղվեմ, առաջին անգամ եմ լսում ճիշտը որ ասեմ»,-ասաց վարչապետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ու բազմաթիվ այլ ԲՀԿ-ականներ հայտարարում էին, որ օրեր շարունակ սոցիալական ցանցերում, կայքերում «տեղեկատվական տեռոր և ռեկետ է» իրականացվում իրենց դեմ, որին մասնակից են նաև սփյուռքի եւ այլ նախարարությունների աշխատակիցներ, մոտ 1000 կեղծ օգտատերեր:

Տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի

 

 

Լրահոս

Դիտել ավելին