Կարևոր իրադարձություններ

Եթե հաղթենք բոլորը կհասկանան, որ վարչապետն իր վարկանիշը չի օգտագործել իր թիմակցին հաղթեցնելու համար. Սարգսյան

18 Սեպտեմբեր, 2018 21:29
Եթե հաղթենք բոլորը կհասկանան, որ վարչապետն  իր վարկանիշը չի օգտագործել իր թիմակցին հաղթեցնելու համար. Սարգսյան

Քանաքեռ- Զեյթունում «Լույս» դաշինքի քարոզարշավի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց. «Արտակ Զեյնալյանի՝ քաղաքապետ ընտրվելով Նիկոլ Փաշինյանի դիրքերը չեն թուլանում»: 


Ըստ Արամ Սարգսյանի Արտակ Զեյնալյանը, արդարադատության նախարար աշխատելով, իր անբասիր վարքով, արդարամտությամբ, իր ներկայությամբ ամրապնդել է վարչապետի դիրքերը. «Վստահեցնում եմ ձեզ՝ քաղաքապետ ընտրվելով՝ Արտակ Զեյնալյանն է՛լ ավելի է ուժեղացնելու վարչապետի դիրքերը: Արտակ Զեյնալյանը Երևանի քաղաքապետ է  առաջադրվում, ոչ թե վարչապետին դեմ մարդ»,- ասաց նա:

Արամ Սարգսյանի խոսքով՝ երբ հաղթի Արտակ Զեյնալյանը, թե՛ աշխարհի համար, թե՛ քաղաքական դաշտի մնացած բոլոր ներկայացուցիչների համար ակնհայտ է լինելու,  որ ընտրություններն արդար են դառնում:

Այսինքն՝ մարդիկ կհասկանան, որ իշխանությունն ադմինիստրատիվ ռեսուրս չի օգտագործել. «Վարչապետն  իր վարկանիշը չի օգտագործել իր թիմակցին հաղթեցնելու համար: Իսկ դա լրացուցիչ մեծ քանակությամբ բոնուս է, բոնուս է ԵՄ-ից, Արևմուտքից՝ նյութական աջակցության, ժողովրդավարության առումով, սա բոնուս է նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների առումով, որովհետև այս պարագայում ներքաղաքական կյանքի մասնակիցները կարող են խորհրդարանը ցրել և մասնակցել ընտրություններին՝ հասնելով արդյունքի»,- ասաց նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին