Կարևոր իրադարձություններ

Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից. վարչապետ

18 Սեպտեմբեր, 2018 21:15
Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից. վարչապետ

 Անհատ տաքսի վարորդները կազատվեն հարկային որևէ պարտավորությունից և նրանք հնարավորություն կունենան իրենց գործունեությունը իրականացնել ավելի ազատ պայմաններում:

Այս մասին «Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

ՀՀ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունների հարցը և շատ լավ որոշման է հանգում անհատ տաքսիների վարորդների համար:  

Փաշինյանի կարծիքով` դա նաև կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:

«Մանավանդ երեկոյան և առավոտյան ժամերին, երբ կանգառներում մարդիկ են հավաքված, տաքսիների վարորդները հնարավորություն կունենան այդ ուղևորներին տեղափոխել մատչելի գներով»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ նրա`ՀՀ կառավարությունը շատ մոտ է այդ որոշմանը:

Նիկոլ Փաշինյանը նաև կարևորեց ուղևորների և երթևեկության անվտանգությունը:

«Դուք գիտեք, որ Հայաստանում տեխսպասարկում տեղի չի ունենում, և դա ֆիկտիվ բնույթ է կրում: Մենք ամեն ինչ կանենք, որ մեքենաների տեխսպասարկումը ունենա շատ հստակ անվտանգության խթանման արդյունք»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին