Կարևոր իրադարձություններ

Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

18 Սեպտեմբեր, 2018 21:03
Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի․ Նիկոլ Փաշինյանն այցելել է առաջնագիծ

Սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն մնացականյանի, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է  Արցախի առաջնագիծ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի»-ի իր էջի տեսաուղերձում նշել է, որ կարևոր քննարկումներ են տեղի ունեցել առաջնագծում տիրող իրավիճակի հետ կապված:

Վարչապետը ըդգծեց որ, չնայած առաջնագծում    վիճակը   բավականին  լարված է,  բայց կարելի է  համարել այդ իրավիճակը  կայուն և վերահսկելի.  «Համենայնդեպս, Հայաստանի զինված ուժերը և Պաշտպանության բանակը վստահորեն վերահսկում են իրավիճակը: Եվ մենք նաև Արցախի նախագահի հետ ու զինված ուժերի ներկայացուցիչների հետ քննարկեցինք Ղարաբաղի հարցի շուրջ ընթացիկ վիճակը, մեր դիրքորոշումներն այդ կապակցությամբ, ինչպես նաև ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկումներ տեղի ունեցան»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` քննարկման ժամանակ   արձանագրվել է, որ սահմանագծում հայկական կողմի զինված ուժերը վստահորեն վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտ պատասխան են տալիս ադրբեջանական զինված ուժերի սադրանքներին:

Բայց դա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների.« Արցախի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք, նա նույնպես պատրաստ է պատերազմի: Մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց մենք պատրաստ ենք նաև պատերազմի,- ասաց նա՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և՛ Հայաստանում, և՛ դրսում,- մեր վստահությունը հիմնված է մեր Զինված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին