Կարևոր իրադարձություններ

Խոստանում ենք համարձակ նորարարական բարեփոխումներ.ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

18 Սեպտեմբեր, 2018 19:53
Խոստանում ենք համարձակ նորարարական բարեփոխումներ.ՕԵԿ–ը քայլերթ անցկացրեց Զեյթունում

Սեպտեմբերի 18-ին «Օրինաց Երկիր» կուսակցությունը  քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում : ՕԵԿ համակիրները, «Մենք ենք ու մեր Երևանը» վանկարկելով, շրջեցին վարչական շրջանի փողոցներով և բակերով, բաժանեցին կուսակցության նախընտրական բուկլետները: Քայլերթը գլխավորում էր Մհեր Շահգելդյանը:

Նրանք  խոստացան կարճ ժամանակահատվածում լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրներ և հորդորեցին սեպտեմբերի 23-ին քվեարկել ՕԵԿ-ի թեկնածուի օգտին՝ «Մենք խոստանում ենք համարձակ նորարարական բարեփոխումներ՝ ուղղված Երևանի զարգացմանը և երևանցիների խնդիրների լուծմանը: Մենք առաջարկում ենք առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում, փոքր և միջին գործարարության զարգացում, կանաչ տարածքների ավելացում, վթարային շենքերի վերանորոգում»,-բնակիչներին խոստացան ՕԵԿ անդամները:

 

Լրահոս

Դիտել ավելին