Կարևոր իրադարձություններ

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

18 Սեպտեմբեր, 2018 17:05
Հեղինակ՝ Գոռ Աբհարամյան
Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

 

Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակում 2018 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ արձանագրվել է ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք: 

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուսումանսիրվել է իրականացվող մոնիթորինգի արդյունքում առանձնացված ընտրական խախտումների վերաբերյալ տեղեկություններ պարունակող 10 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 2 գրառում:

Արձանագրվել է նաև քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանություն դիմում ներկայացնելու և ընտրախախտումների մասին ահազանգ կատարելու 6 դեպք: 
1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ:  

Վերոնշյալ ահազանգերից 16-ը ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ պարունակել են վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ:

 
Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան տարածքային բաժիններ` ստուգողական գործողություններ կատարելու նպատակով: 

1 դեպքով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ներկայումս նախապատրաստվում են նյութեր: Իսկ մեկ դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2. հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:  

Առերևույթ իրավախախտումներից 9-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 7-ը՝ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն»,-հայտնել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին