Կարևոր իրադարձություններ

Աշխարհի ամենահռչակավոր թանգարաններից մեկում կբացվի քրիստոնյա Հայաստանի ցուցահանդես

18 Սեպտեմբեր, 2018 16:30
Աշխարհի ամենահռչակավոր թանգարաններից մեկում կբացվի քրիստոնյա Հայաստանի ցուցահանդես

Սույն թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կկայանա  «Հայաստան (Armenia)» ցուցահանդեսի պաշտոնական բացումը ։ Թատրոնի այցելունները մինչև 2019թ –ի հունվարի 13-ը հնարավորություն կունենան այստեղ ծանոթանալու շուրջ 140 նմուշի, որոնք կներկայացնեն 4-ից մինչև 17-րդ դարի մշակութային Հայաստանը ։ Ցուցահանդեսին Հայաստանի Պատմության թանգարանից ցուցադրվելու է 34 նմուշ, Մատենադարանից՝ 28 ,Էջմիածնի Մայր Աթոռ թանգարանից 20 նմուշ։
 Մայր Աթոռի թանգարանների և արխիվների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կարևորելով «Մետրոպոլիտեն» թանգարանում ներկայացվելու բացառիկ հնարավորությունը ՝ այն համեմատեց 2007թ-ին Լուվրում տեղի ունեցած ցուցահնդեսի հետ։ Հնեց այս համատեքստում էլ  Մայր աթոռ թանգարանը, ընդառաջ գնալով «Մետրոպոլիտեն» - ի տնօրինության հատուկ խնդրանքին, ցուցադրության համար կտրամադրեն այնպիսի բացառիկ ցուցանմուշներ, ինչպիսիք են Աստվածամուխ Սուրբ Գեղարդի կրկնօրինակը և օրիգինալ արծաթյա պահարանը։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանն ասաց, որ իրենք տրամադրել են հիմնականում ավետարաններ, նաև միջնադարյան մատենագրության կարևոր նմուշներ։ Նա կարևորեց նաև ցուցահանդեսի շրջանակում կատալոգի հրատարակումը, որի տեքստը համաձայնեցված է Հայաստանի հետ։

Ցուցահանդեսի բացման ողջ ֆինանսական ու տեխնիկական խնդիրները հոգացել են «Մետրոպոլիտենն» ու բարերարներ։

 Տեր Ասողիկը նշեց, որ այս նախաձեռնությունը Վիգեն Սարգսյանինն էր, ով այս ուղղությամբ բանակցություններ սկսել էր ունենալ դեռևս 4 տարի առաջ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին