Կարևոր իրադարձություններ

Վահե Էնֆիաջյանը՝ ԲՀԿ-ի կողմից 60,000 դրամ ընտրակաշառք բաժանելու մասին

18 Սեպտեմբեր, 2018 15:21
Վահե Էնֆիաջյանը՝  ԲՀԿ-ի կողմից 60,000 դրամ ընտրակաշառք բաժանելու մասին

«Առջևում դեռ քարոզարշավի օրեր կան, չեմ ցանկանում չակերտները շատ բացել», հայտարարել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը: Չնայած դրան նա կոմպրոմատների թղթապանակից մի քանի փաստ է ներկայացրել:

Ըստ նրա՝ Հայկ Մարությանը «TV մոլ» պարբերականում 2008 թ. հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում լույս տեսած համարում հայտարարել է, որ շատ հպարտ է, որ իր որդին ծնվել է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, իսկ ՀՀԿ-ի Արաբկիր տարածքային կառույցի փոխնախագահ, Արաբկիր սպորտդպրոցի տնօրեն Էդուարդ Երանոսյանն ակտիվ սատարում է Հայկ Մարությանին, իսկ նախկին ընտրությունների ժամանակ նույն ակտիվությամբ սատարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։

«Հիմա ո՞վ ա ում զրպարտում, զորացրված համարում, կամ ինչ մեկնաբանություններ անում»,- ասել է Էնֆիաջյանը։

Նա նաև հերքել է, որ ԲՀԿ-ն 60 հազար դրամ ընտրակաշառք է բաժանել ասելով, որ փորձում են իրենց բարի համբարը փորձում են բարի համբավի վրա ստվեր գցել, քարոզարշավի ընթացքը փորձում են խեղաթյուրել և շեղել։ Չի ստացվի»,- նշել է նա։

 

Լրահոս

Դիտել ավելին