Կարևոր իրադարձություններ

Հայաստանի երրորդ նախագահի առանձնատան հարցն առաջիկայում կլուծվի ․ Ազատություն

18 Սեպտեմբեր, 2018 15:07
Հայաստանի երրորդ նախագահի առանձնատան հարցն առաջիկայում կլուծվի ․ Ազատություն

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան խնդիրը հետևյալն է՝ մենք որպես առաջարկներ մի քանի տարբերակներ ենք ուղարկել 3-րդ նախագահի գրասենյակ, բայց բոլորը մերժվել են: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաղորդել է  վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

 Աղաջանյանի խոսքով՝ Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի կողմից բարձրացվող խնդիրները կապված են միայն անվտանգության հետ։ Եվ հիմա կառավարությունը սպասում է Հայաստանի երրորդ նախագահի գրասենյակի կողմից ուղարկվող տարբերակներին, սակայն մինչ այս պահը իրենց դեռևս առանձնատան տարբերակներ չեն ուղարկվել․

«Հաշվի առնելով, թե ինչքան է ձգձգվում այս հարցը՝ հավանաբար, այն կունենա մոտավորապես հետևյալ լուծումը. մենք նախորդ նախագահների տրված գույքի համեմատ կընտրենք ամենահարմար և ամենաադեկվատ գույքը: Դա կառաջարկենք, և դա կլինի մեր միակ և վերջնական առաջարկն անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ»,- ասաց Է. Աղաջանյանը:


Աղաջանյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս նման առաջարկով հանդես կգան:

 

Լրահոս

Դիտել ավելին