Կարևոր իրադարձություններ

Ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է մեղադրանքներ հնչեցնեն միմյանց հասցեին․ Փոստանջյան

18 Սեպտեմբեր, 2018 13:50
Ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է մեղադրանքներ հնչեցնեն միմյանց հասցեին․ Փոստանջյան

Երկիր Ծիրանի կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, անդրադառնալով քաղաքական ուժերի պայքարին, ասաց, որ ընտրություններին մասնակցող ուժերը չպետք է մեղադրանքներ հնչեցնեն միմյանց հասցեին։

Փոստանջյանը հիշեցրեց, որ դեռ ամիսներ առաջ սիրո և համերաշխության կոչ էր արվում։   

«Բոլոր ուժերը, որոնք այսօր կան այս ընտրապայքարում, ցանկանում են ծառայել երևանցուն, Երևանի խնդիրներն են ցանկանում լուծել: Իսկ դրա լուծումը կախված է մեզանից բոլորից: Կարիք չկա նման արտահայտությունների, կամ որևիցե կերպ պետք չէ միմյանց մեղադրել»,- ասաց Փոստանջյանը։
Փոստանջյանը նաև  հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելու կարիք չի ընդհանրապես չի տեսնում:

Այն հարցին՝ իրենք սև թե սպիտակ ուժ են, Փոստանջյանը հետևյալ կերպ պատասխանեց․  «Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք»:

Քաղաքապետի թեկնածուն ընդգծեց, որ այս քարոզարշավի, ընտրարշավի միակ դրական կողմն այն է, որ քաղաքում չկա վախի մթնոլորտ, մարդիկ հանգիստ կարողանում են շփվել թեկնածուների հետ, տարբեր խնդիրներ են բարձրաձայնում և այլն։


Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենա այս կիրակի՝ սեպտեմբերի 23-ին։

 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին