Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու. «Հրապարակ»

18 Սեպտեմբեր, 2018 11:46
Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ շաբաթ լուր տարածվեց, թե հետ են վերադարձվել «սիրո եւ հանդուրժողականության» եւս մի զոհի՝ Սերժի Վաչոյի գումարները: ՀՔԾ-ն եւ Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը հերքեցին այս տեղեկությունները։

«Դա պարտքով փող չի, որ մեկը մյուսին վերադարձնի, օրենքով սահմանված ընթացակարգեր կան, հիմքեր կան»,- ասում է փաստաբանը։

Փաստաբանը դիմել է նախաքննության մարմնին։ Ինչպե՞ս, ումի՞ց ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություն ստացավ, որ Ղազարյանը գումար է հանելու «Յունիբանկից» եւ պատրաստվում է գնալ «Արդշինբանկ»՝ այնտեղից էլ փող հանելու, արդյոք չի՞ խախտվել բանկային գաղտնիքը՝ հարց, որը գործարար օլիգարխների դեմ պատերազմի պայմաններում խիստ արդիական է։

Այս հարցը վարույթն իրականացնող մարմնի առաջ դրել է Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։ Դեռ պատասխան չի ստացել։ «Մենք այդ բոլոր փաստերը, մեր դիտողություններն այդ մասով ներկայացրել ենք նախաքննության ընթացքում, որոնք օրենքով սահմանված լուծում կստանան»,- ասաց նա՝ չբացահայտելով պաշտպանական մարտավարությունը։

Հնարավո՞ր է, որ բանկերն ԱԱԾ-ին տեղեկացրած լինեն։ «Դա այնպիսի գործողություն է, որը Քրեական դատավարության օրենսգրքով հստակ կարգավորվում է։ Եթե այդ տեղեկությունները նախաքննության մարմինը ձեռք էր բերել, դրա համար օրենքով սահմանված ընթացակարգ կա, որը պետք է պահպանված լինի։

Նախաքննության մարմինը պետք է մեզ ներկայացնի դա։ Այս պահին չի ներկայացրել։ Դա իր ժամկետը, իր փուլն ունի»։

Ըստ Արմեն Հարությունյանի, Վաչագան Ղազարյանի ռուսաստանաբնակ զարմիկի մասին լուրերը չափազանցված են։

«Մենք ընդամենը ասել ենք, որ գրավը, որը որ վճարվել է՝ Ղազարյանի խափանման միջոցը փոխելու համար, իր գումարներից չի վճարվել։ Պարզ է, որ նրա գումարներն արգելանքի տակ են։ Այո, ինքը չի տվել դրանք։ Մնացածը երեւակայության արդյունք է»,- ասաց Արմեն Հարությունյանը։

Նա նաեւ հայտնեց, որ նախաքննությունը Վաչագան Ղազարյանի գործով ակտիվ փուլում է, սակայն նախաքննության եւ իր պաշտպանյալի շահերից ելնելով՝ նոր տվյալներ չհայտնեց»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին