Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    551
    559

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտան մի քանի կառույցի ղեկավարներ․ «Իրատես»

18 Սեպտեմբեր, 2018 10:21
Առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտան մի քանի կառույցի ղեկավարներ․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Ասում են, թե առաջիկայում պաշտոնին հրաժեշտ կտա ՀՔԾ ղեկավարն ու անվստահություն կհայտնվի ՀՀ գլխավոր դատախազին: Պաշտոնանկ կարվի նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: 

Պաշտոնանկու­թյունները պատճառաբանվում են թույլ տված լուրջ սխալներով, որոնք էլ առիթ են դարձել Փաշինյանի կառավարությունից հանրային մեծ հիասթափության: 

Մեր տե­ղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը «նշանակվելու» է ԵՊՀ-ի ռեկտոր, ԿԳ նա­խարարի պաշտոնն զբաղեցնելու է վերջի­նիս տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը վերջերս լուրջ «ձեռնամարտի» էր բռն­վել Ցեղասպանության թանգարանի նախ­կին տնօրեն Հայկ Դեմոյանի հետ: 

Հարց­մանն ի պատասխան, թե ասում էին Դուք եք դառնալու ԵՊՀ ռեկտոր, հիմա Դուք դառ­նում եք նախարար, Արայիկ Հարությունյա­նը՝ ԵՊՀ ռեկտոր, փոխնախարար Հովհան­նես Հովաննիսյանն ասաց. «Չկա նման բան և չի կարող լինել»: Տեսնենք»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին