Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,2
    7,45

Կարևոր իրադարձություններ

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար․ «Իրատես»

18 Սեպտեմբեր, 2018 10:16
Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․ «Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ամեն ինչ անում է քաղաքապետարանի աշխատանքը կաթվածահար անելու համար: Բաղձալի աթոռին այդպես էլ չհասնելուց հետո «լուսավորականները» մարտավարության նոր ձև են ընտրել:


«Այնքան շատ բողոք-դիմումներ են ուղարկում քաղաքապետարան, որ աշխատակիցներն ամբողջ օրը միայն դրանցով զբաղվեն: Ցանկանում են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ աշխատակիցները, քաղաքի հրատապ խնդիրները թողած, միայն դիմումներին ընթացք տալով զբաղվեն»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատանքը, սակայն, դրանից չի տուժում, ու մարդիկ, իրենց գործին զուգահեռ, զբաղվում նաև այդ դիմումներով. «Ճիշտ է, շատ է ժամանակ խլում, հաճախ էլ խելքից ու տրամաբանությունից դուրս դիմումներ են լինում, բայց դրանցից ամեն մեկին ընթացք տրվում է»»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին