Կարևոր իրադարձություններ

Մամիկոն Ասլանյանի «շնորհակալությունը». «Ժամանակ»

18 Սեպտեմբեր, 2018 09:05
Մամիկոն Ասլանյանի «շնորհակալությունը». «Ժամանակ»

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Մամիկոն Ասլանյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում իր ունեցած բոլոր ռեսուրսները ծառայեցնելու է «Իմ քայլը» դաշինքի օգտին՝ ի նշան շնորհակալության, որ մյուս ՀՀԿ-ական քաղաքապետերի պես իրեն էլ չպարտադրեցին հրաժարական ներկայացնել։ Ասլանյանը իր մտերիմներին, հարազատներին, ովքեր Երևանում ընտրելու իրավունք ունեն, հորդորել է առաջիկա ընտրություններում ձայն տալ «Իմ քայլը» դաշինքին և քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։

Ինքը՝ Ասլանյանը, մեզ հետ զրույցում տեղեկությունը որակեց որպես ապատեղեկատվություն. «Նման բան չկա։ Դա իրականությանը չի համապատասխանում, հետևաբար դրանից բխող որևէ ածանցյալ չկա»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին