Կարևոր իրադարձություններ

Իրավապահները «Մարտի 1-ի» գործով ծանուցագիր են ուղարկել 2008թ. Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Խաչատրյա­նին. «Ժողովուրդ»

18 Սեպտեմբեր, 2018 08:54
Իրավապահները «Մարտի 1-ի» գործով ծանուցագիր են ուղարկել 2008թ. Ներքին զորքերի հրամանատարի տեղակալ Արթուր Խաչատրյա­նին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս օրերին Մարտի 1 -ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրա­դարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մար­տի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որ­տեղ են նրանք տեղակայված եղել և այլ հարցեր: 

Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականնե­րից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝շեշտը դնելով այդ հանգամանքի վրա:

Իսկ ինքը՝  Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին