Կարևոր իրադարձություններ

Պեսկովը պատասխանել է Յացենյուկի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությանը

15 Հոկտեմբեր, 2015 18:09
Պեսկովը պատասխանել է Յացենյուկի՝ փոխհատուցում պահանջելու վերաբերյալ հայտարարությանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի Վարչապետ Արսենի Յացենյուկի հայտարարությանը՝ որով նա 1 տրլն դոլար է պահանջում Ղրիմի դիմաց: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ТАСС-ին:

«Ղրիմը Ռուսաստանի մասն է կազմում, իսկ Դոնբասն Ուկրաինայինն է: Ի՞նչ կապ ունի այստեղ 1 տրիլիոնը, հասկանալի չէ»,-հայտարարել է Պեսկովը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր, որ Ղրիմը խլելու և երկրի հարավ-արևելքում հակամարտւթյուն սկսելու համար փոխհատուցում է պահանջելու Ռուսաստանից:

 

Լրահոս

Դիտել ավելին