Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել. «Հրապարակ»

18 Սեպտեմբեր, 2018 08:34
ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի փեսային «մեծ լավություն» են արել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նոր իշխանությունները պետական բոլոր օղակներից հեռացնում են նախորդների հետ կապ ունեցողներին։ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի փեսային՝ Գևորգ Սիմոնյանին, ասել են, որ դիմում գրի, հրաժարվի Արարատի մարզային քննչական վարչության պետի պաշտոնից։ Անգամ «մեծ լավություն» են արել՝ առաջարկելով համակարգում շարքային քննիչ աշխատել։

Սիմոնյանն արձակուրդ է վերցրել, որից, հավանաբար, չի վերադառնա։ Արարատի մարզային քննչականի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ամբագում Գրիգորյանը»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին