Կարևոր իրադարձություններ

Թուրքական Մեջլիսի պատգամավորը դիմել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին. «Հրապարակ»

18 Սեպտեմբեր, 2018 08:05
Թուրքական Մեջլիսի պատգամավորը դիմել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է

Վերջին օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է 16-ամյա Ումութ Ալի Օզմենի պատմությունը, ով, ըստ «Հյուրիեթի», մոտ 2 ամիս առաջ հատել է հայ-թուրքական սահմանը եւ ձերբակալվել։ Նրան տուն վերադարձնելու հարցը լուծելու ակնկալիքով թուրքական Մեջլիսի նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը դիմել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանին։

Վերջինս երեկ այցելել է անչափահասների գաղութ ու տեսակցել Ալիին։ «Եթե պետական վտանգ չի պարունակում իր արարքը, ապա ես կխոսեմ մեր երկրի ղեկավարության հետ՝ խնդրելով ազատ արձակել»,- մեզ ասել է Ախոյանը՝ հիշեցնելով, որ իրեն այդ հարցով խնդրել են հայերի բարեկամ թուրքերը, որոնք անցած տարի Արցախ այցից հետո հայտնվել են իրենց իշխանությունների թիրախում։ Ի դեպ, օրերս լուր տարածվեց, ապա հերքվեց, որ երեխայի հարցով Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույց է եղել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին