Կարևոր իրադարձություններ

26-ամյա կինը վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային

17 Սեպտեմբեր, 2018 23:55
26-ամյա կինը  վրաերթի է ենթարկել 1 տարեկան երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին:

Վարորդը փախուստի չի դիմել. երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ոստիկանության կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին