Կարևոր իրադարձություններ

Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելով ԲՀԿ-ն ցանկանում է միաժամանակ երկու նապաստակ խփել. քաղաքագետ

17 Սեպտեմբեր, 2018 17:36
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելով ԲՀԿ-ն ցանկանում է միաժամանակ երկու նապաստակ խփել. քաղաքագետ

«Միայն Հայկ Մարությանին բանավեճի հրավիրելով ԲՀԿ-ն ցանկանում է միաժամանակ երկու նապաստակ խփել. Ճանաչվել որպես Իմ քայլի թիվ մեկ մրցակից: Եթե նման ձևաչափով բանավեճը կայանա, ապա այդ դեպքում Իմ քայլին բանավեճում "հաղթելու" դեպքում մտածում է, որ կարող է հաջորդ քայլն անել ու մրցակցությունը թեժացնել առաջինը լինելու ուղղությամբ: Իսկ եթե բանավեճում առավելությունները Հայկ Մարությանի հետ այդքան էլ ցցուն չլինեն՝ ապա մտածում է շրջանցել Լույսին ու դառնալ երկրորդը: Իրականում խելոք մտածված քայլ է: Պարզապես մյուս կողմերը հանգիստ կարող են արգելափակել այդ ձևաչափը՝ պնդելով, որ ԲՀԿ-ն ամենևին ֆավորիտ չէ: Ըստ այդմ եթե անգամ բանավեճ կազմակերպվի էլ, ապա դա կարող է լինել միայն բոլոր թեկնածուների մասնակցությամբ, իսկ այդ բանավեճի ժխորը պատկերացնել դժվար չէ»:

 

Լրահոս

Դիտել ավելին