Կարևոր իրադարձություններ

Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում․ էրդողան

17 Սեպտեմբեր, 2018 16:10
Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում․ էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգման համար։ Այս մասին հայտնել է  minval.az-ը:

Էրդողանը լրագրողներին ասել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ընտրել են խնդրի կարգավորումը ձգձգելու մարտավարությունը:

«Դա դաժան իրականությունն է: Միջնորդները զգայունություն չեն ցուցաբերում: Այդ պատճառով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ձգվում է 1992թ.-ից, այսինքն արդեն 26 տարի»,- ասել է Էրդողանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին