Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Գաղտնալսումը տարածելու գործով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ․ ՔԿ

17 Սեպտեմբեր, 2018 12:57
Գաղտնալսումը տարածելու գործով մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։ Քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

ՀՀ քննչական կոմիտե

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին