Կարևոր իրադարձություններ

Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը. Զոհրաբյան

16 Սեպտեմբեր, 2018 21:32
Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը. Զոհրաբյան

 

 Այսօր ԲՀԿ-ի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը բանավեճի հրավիրեց Հայկ Մարությանին՝ առանց Նիկոլ Փաշինյանի: 

«Ինչից խոսում ենք, ասում են՝ սրանց հետևում կանգնած է Քոչարյանը, Քոչարյանը ձեր կողքին է կանգնած, հենց ձեր կողքն է կանգնած, որովհետև Քոչարյանի PR-ը մենակ դուք եք անում:
Սերժ Սարգսյանի բոլոր բարեկամներն «Իմ քայլը» ցուցակում են, այն տղամարդը, ով անանուն, ֆեյքերի անվան տակ հայհոյում է, թքեմ նման տղամարդու երեսին, դուխ ունեք, տղամարդ եք, եկեք այստեղ բանավիճենք: 

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուին ամեն օր հրավիրում ենք բանավեճի, փախչում է, գա, ի՞նչ խոսի, գա, իմ հետ քաղաքական հարթակում ի՞նչ բանավիճի:

Վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլ Փաշինյանի, տեսնենք՝ ո՞նց ես լուծելու Երևանի խնդիրները, թե՞ հեշտ է Փաշինյանի մեջքի տակ քաղաքապետ խաղալ»:
ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն ասաց, որ սոցիալական ցանցերի օգտատերերը հաղորդագրություններ են ստանում  հետևյալ բովանդակությամբ. «Նաիրա Զոհրաբյանին ընտրելով՝ դուք ընտրում եք Գագիկ Ծառուկյանին, ընտրելով Գագիկ Ծառուկյանին՝ ընտրում եք Ռոբերտ Քոչարյանին»:

«Նման հաղորդագրություն անգամ մորաքույրս է ստացել: Հիմա ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, «Քաղաքացիական պայմանագրի» գործընկերներ, որովհետև Ռոբերտ Քոչարյանի PR-ն անում եք դուք, որովհետև Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատեցիք դուք, դուխ չունեցաք Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու, Քոչարյանին քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ 15 տարի շարունակ հայաստանցուն վախեցրել են Ռոբերտ Քոչարյանով՝ նշելով, որ ԲՀԿ-ով նա վերադառնալու է քաղաքականություն, բայց 15 տարի ԲՀԿ-ն եղել են իրենք, ԲՀԿ-ն եղել է Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները: 

 

Լրահոս

Դիտել ավելին