Կարևոր իրադարձություններ

Ամենաբարձր պաշտոնն ազատ քաղաքացին է . Զեյնալյան

16 Սեպտեմբեր, 2018 21:14
 Ամենաբարձր պաշտոնն ազատ քաղաքացին է .  Զեյնալյան

Այսօր քարոզարշավի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է. «Քաղաքական իմաստով մենք ճանապարհ ենք անցել, որի համար երբեք չենք փոշմանի, վստահ եմ՝ Արամ Սարգսյանն էլ երբևէ չի փոշմանի, մենք այնպիսին ենք, ինչպիսին, որ կանք, մենք ներկայացնում ենք «Լույս» դաշինքը»: 

 Նա նշել է, որ հեղափոխության լավագույն կապիտալիզացիան կլինի սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետ ընտրել իրենց դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանին: 
Ըստ նրա՝ Արտակ Զեյնալյանը ծառայելու է հանուն կանաչ, մաքուր, ճաշակով ու համայն հայության մայրաքաղաքի: Ավագանու թեկնածու Անի Սամսոնյանն էլ կոչ է արել ուշադիր ընթերցել իրենց ծրագիրը: «Սեպտեմբերի 23-ին վստահեք ձեր քվեն «Լույս» դաշինքին, և մենք կունենանք այն Նոր Նորքը, որը երազում եք դուք»,-նշել է  նա:

Դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ ասել է, որ ինքը քաղաքացիներից մեկն է, ոչ թե ինչ-որ անիրական կերպար: «Ես սիրում եմ լինել ձեզնից մեկը՝ շատ պարզ ու հասարակ: Ամենաբարձր պաշտոնն ազատ քաղաքացին է»,-նշել է նա: 

Թեկնածուն հավելել է՝ իրենց թիմը հպարտ է, որ առաջնորդում է այս թիմին: «Մենք կառավարելու ենք ոչ թե Երևանի բյուջեն, այլ այն օգտագործելու ենք քաղաքը հարստացնելու համար»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին