Կարևոր իրադարձություններ

Քաղաքական ուժերից մեկը փորձում է ահաբեկելով, ստիպելով, «սրան-նրան ասֆալտին պառկեցնելով» քվեներ հավաքել. Զոհրաբյան

16 Սեպտեմբեր, 2018 20:23
Քաղաքական ուժերից մեկը փորձում է ահաբեկելով, ստիպելով, «սրան-նրան ասֆալտին պառկեցնելով» քվեներ հավաքել. Զոհրաբյան

Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանն այսօր քննադատել է  «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին եւ նրան սատարող քաղաքական ուժին։

«Որոշ թեկնածուներ այսօր գաստրոլ են տալիս, կլինի՝ լավ, չի լինի՝ կգնան եվրոպական քաղաքների իրենց տները։ Ի՞նչ է եղել որ, նայում ես հայտարարագրերը, զարմանում ես, ասում ես՝ ո՞նց է հնարավոր էսպիսի ունեցվածք կուտակել, եվրոպական քաղաքներում 6-7 բնակարան ունենալ: Կարծում են՝ Երեւանը «Երեւան Փրոդաքշըն» է իրենց համար, հերթական բիզնես պրոյեկտն է։ Եթե Հայաստանը իրենց հայրենիքը լիներ, մարդիկ սեփական տները կունենային իրենց երկրում, ոչ թե եվրոպական մայրաքաղաքում»,- ասել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ քաղաքական ուժերից մեկը փորձում է ահաբեկելով, ստիպելով, «սրան-նրան ասֆալտին պառկեցնելով» քվեներ հավաքել, ինչ-որ ժամանակին անում էր ՀՀԿ-ն․ «Նրանք, ինչպես ժամանակին անում էին հանրապետականները, փորձում են հաստատել մեկ քաղաքական ուժի մենաշնորհ։ Էդ դեպքում հարց ենք տալիս՝ ինչի՞ համար տեղի ունեցավ այս հեղափոխությունը, մեկ այլ քաղաքական ուժի դիկտատուրա՞ պիտի հաստատվեր։ Պետական միջոցներից հսկայական ռեսուրսներ են վատնում կեղծ ֆեյքեր պահելու համար, որոնք սոցիալական ցանցերում փորձում են ատելություն տարածել մնացած 11 ուժերի հանդեպ», - ասել է Զոհրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին