Կարևոր իրադարձություններ

Հեյդար Ալիևի որդին զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի արևելյան զորամասերից մեկում

16 Սեպտեմբեր, 2018 18:19
Հեյդար Ալիևի որդին զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի արևելյան զորամասերից մեկում

 Razm.info-ն ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ Իլհամ Ալիևի որդին՝  Հեյդար Ալիև–կրտսերը, ծառայության է անցել Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկում:

«Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի որդու՝ Հեյդար Ալիև–կրտսերի երդմնակալության արարողությունը: Նա ծառայության է անցել Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ Բաքվում տեղակայված զորամասում: Այդ զորամասը Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկն է՝ չհաշված ՀՕՊ զորամասերը», - նշել է աղբյուրը:

Այսօր ՝ սեպտեմբերի 16-ին, Հեյդար Ալիև Կրտսերը զինվորական երդում է տվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին