Կարևոր իրադարձություններ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման․ Էրդողան

16 Սեպտեմբեր, 2018 18:09
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման․ Էրդողան

 

Սեպտեմբերի 15-ին Բաքվում Կովկասյան բանակին նվիրված հեծելազորի շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը ընդգծելով, որ Թուրքիան Ադրբեջանի կարևորագույն գործընկերն՝ հատկապես քաղաքակուն ու ռազմական ոլորտում, հայտարարեց․ «Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, Ադրբեջանի ցավը Թուրքիայի ցավն է»։ Էրդողանը նշեց նաև, որ Թուրքիան պատրաստ է մինչև վերջ աջակցելու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար, մասնավորապես ասելով․«Եկել է ժամանակը վերջ դնելու մեր ավելի քան մեկ միլիոն եղբայրների սպասումներին, ովքեր տարիներ շարունակ ապրում են հայրենիքի կարոտով: Նրանք, ովքեր բռնազավթած են պահում եղբայրական Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իզուր են մեզանից սահմանի բացում ակնկալում: Թուրքիայի դիրքորոշումը տվյալ հարցում հայտնի է, հստակ և ճշգրիտ», ֊ հայտարարել է Թուրքիայի նախագահը և հավելել. ֊ «Առաջինը այդ հարցում պետք է քայլ ձեռնարկի օկուպանտը»:

Էրդողանը խոսքը եզրափակել է նշելով, որ Թուրքիան ցանկանում է բարելավել կամ «շարունակել բարի կապերը» բոլոր հարևանների հետ, սակայն,  ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է Հայաստանի հետ կապերի վերսկսման կարևորագույն պայման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին