Կարևոր իրադարձություններ

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխված վրաերթի ենթարկվածներից 66–ամյա տղամարդը մահացել է

16 Սեպտեմբեր, 2018 16:02
 Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն տեղափոխված վրաերթի ենթարկվածներից 66–ամյա տղամարդը մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 66-ամյա Քաջիկ Թովմասյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել այս տարվա հուլիսի 27-ին Երևանում 26-ամյա Գեորգի Հարությունյանի կողմից վարած Nissan մակնիշի 21 GԼ 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո: Նրա հետ վրաերթի էր ենթարկվել նաև 16-ամյա Վերա Շահինյանը և երկուսով վարորդի օգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ հատկապես կարևոր գործերով ավագ քնիչ Մանվել Մուրադյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները այստեղ՝

 

 

Լրահոս

Դիտել ավելին