Կարևոր իրադարձություններ

Թրամփի որդին Օբամային անվանել է ԱՄՆ-ի լավագույն «վաճառականը»

16 Սեպտեմբեր, 2018 15:02
Թրամփի որդին Օբամային անվանել է ԱՄՆ-ի լավագույն «վաճառականը»

 Դոնալդ Թրամփ-կրտսերը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝, Breibart News-ին տված հարցազրույցում քննադատել է նախկին նախագահ Բարաք Օբամային:


«Անկասկած, նա երկրի լավագույն վաճառականն էր: Խելացի մարդկանցից որևէ մեկը չի  հավատում, որ Օբաման ինչ-որ լավ բան է արել երկրի տնտեսության և արտաքին քաղաքականության համար: Իրականում նրա բոլոր գործողություններն միայն ավելի են թուլացրել մեր երկիրն ու այն ավելի ռիսկային վիճակի մեջ են դրել: Ամեն անգամ, երբ նա կարմիր գիծ էր գծում, մյուս պետությունները հատում էին այն: Հետո նա նորից էր գծում, և երկրները նորից էին հատում»,- ասել է Թրամփ-կրտսերը:

Նա ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահին երկրի լավագույն «վաճառականն» է անվանել՝ ակնարկելով, որ Օբաման կարողանում էր իրեն շահեկան ձևով ներկայացնել սեփական քաղաքական ձախողումները:

Նա ընդգծել է, որ հոր իշխանության օրոք Միացյալ Նահանգներում իրավիճակը փոխվել է՝ տնտեսությունն առաջադիմել է, հարկային համակարգն ավելի լիբերալ է դարձել, ՀՆԱ-ն աճել է:

«Հիմա քաղաքում նոր շերիֆ կա: Մենք ամեն ինչը փոխել ենք»,- եզրափակել է Թրամփ-կրտսերը:

 

Լրահոս

Դիտել ավելին