Կարևոր իրադարձություններ

Վարչապետն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական ազդեցություն. Աշոտյան

16 Սեպտեմբեր, 2018 12:38
Հեղինակ՝ Արմեն Աշոտյան
Վարչապետն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական ազդեցություն. Աշոտյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնալով ավելի տարօրինակ են դառնում։

Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ՀՀ ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«ԱԺ-ում և Փարիզում անդրադառնալով հայտնի ձայնագրությանը՝ վարչապետը ոչ միայն չցրեց ամպերը, այլ նաև միայն ապացուցեց, որ Հայաստանի դատական համակարգի վրա ունի անմիջական և ուղղակի ազդեցություն։

Այդ քրեական գործով նրա հայտարարությունների դինամիկան և շրջադարձները ցույց են տալիս, որ մեզ համառորեն և անհաջող կերպով փորձում են մոլորեցնել։

Սակայն առավել մտահոգիչ է, որ վարչապետի պահվածքից ստեղծվում է կայուն տպավորություն, որ նա խիստ մտահոգված է նաև իր մասնակցությամբ ձայնագրությունների առկայությամբ, և Աստված գիտի, թե ինչ նոր հարվածներ է ստանալու գործող վարչախումբը և ինչ նոր մարտահրավերներ կառաջանան Հայաստանի համար։

Երբ իշխանությունը դառնում է այդքան խոցելի, խոցելի է դառնում ամբողջ պետությունը։ Եվ այս իրավիճակում Ազգային Ժողովը պետք է դառնա իրականությունը բացահայտող և Սահմանադրությունը գործադիրի ոտնձգություններից պաշտպանող կարևորագույն ինստիտուտը»,– գրառման մեջ նշում է Աշոտյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին