Կարևոր իրադարձություններ

Ահաբեկիչները գրոհել են Փարիզում Իրանի դեսպանատունը. իրանական ԶԼՄ-ներ

16 Սեպտեմբեր, 2018 12:30
Ահաբեկիչները գրոհել են Փարիզում Իրանի դեսպանատունը. իրանական ԶԼՄ-ներ

«Քուրդ ահաբեկիչները գրոհել են Փարիզում Իրանի դեսպանատունը»՝ հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

Քրդերը «պղծել են իրանական դրոշը» և դեսպանատան շենքի ուղղությամբ քարեր նետել:

Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ խոսքը Քոմալի քրդական կուսակցության կողմնակիցների մասին է, որը մի քանի տասնամյակ երկրի հյուսիսում պատերազմ է մղում այաթոլլահի ռեժիմի դեմ:

Իրանցիները նաև մեղադրում են ֆրանսիական ոստիկանությանը, որ նա հապաղել է դեսպանատուն ժամանելիս և ոչինչ չի արել գրոհը կանխելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին