Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապը մաֆիայի անդամներին ապաշխարելու կոչ է արել

16 Սեպտեմբեր, 2018 11:50
Հռոմի պապը մաֆիայի անդամներին ապաշխարելու կոչ է արել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիցիլիա կատարած այցի ժամանակ դիմել է մաֆիայի անդամներին՝ նրանց կոչ անելով հրաժարվել հանցագործություններից և բռնություններից: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Մաֆիոզը չի ապրում քրիստոնեավայել, որովհետև նա իր կենսակերպով դեմ է գնում Աստծուն և մեղք է գործում: Ես ասում եմ մաֆիայի անդամներին՝ փոխվեք, եղբայրներ և քույրեր: Բավական է մտածեք ձեր և ձեր փողերի մասին: Դիմեք իսկական Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին»,- ասել է Հռոմի պապը քարոզի ժամանակ, որին լսելու համար Պալերմո շրջանում հավաքվել էր 80 հազար մարդ:

Նա նշել է, որ չնայած հանցավոր կազմակերպության շատ անդամներ գնում են եկեղեցի և բացահայտ ցուցադրում են իրենց կրոնասիրությունը, սակայն միաժամանակ «նրանք չեն կարող հավատալ Աստծուն և լինել մաֆիոզ»:

 

Լրահոս

Դիտել ավելին