Կարևոր իրադարձություններ

Ինքնահրկիզում կատարած տղամարդը մահացել է

16 Սեպտեմբեր, 2018 11:25
Ինքնահրկիզում կատարած տղամարդը մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է 49-ամյա Արմենակ Պետրոսյանը, ով նշված կենտրոն էր տեղափոխվել Հանրապետության հրապարակում՝ ՀՀ կառավարության վարչական շենքի դիմաց ինքնահրկիզվելու հետևանքով: 

Նրան հաջորդ օրը հվանդանոց էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ նա Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց 50-55 տարեկան տղամարդը ինքնահրկիզման փորձ էր արել:

Բարեբախտաբար, քաղաքացիները կարողացել էին նկատել և կրակը հանգցնել սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ էր ստացել: 

Օպերատիվորեն ժամանել էր Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը և նրան տեղափոխել հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին