Կարևոր իրադարձություններ

Համացանցում հայտնվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից իսրայելական հրթիռները որսալու տեսանյութը

16 Սեպտեմբեր, 2018 11:02
Համացանցում հայտնվել է սիրիական ՀՕՊ-ի կողմից իսրայելական հրթիռները որսալու տեսանյութը

Վիրտուալ տիրույթում հրապարակվել են սիրիական հակաօդային պաշտպանության միջոցներով Իսրայելի կողմից արձակված հրթիռները որսալու վերաբերյալ կադրերը, հայտնում է ria.ru-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակա շրջանների ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի իրականացրած հրթիռային հարձակումը: 

«Հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել հրթիռային ագրեսիան Դամասկոսի միջազգային օդանավակայանի մերձակայքում, մի քանի հրթիռ է խոցվել», - տեղեկացրել է աղբյուրը:

Ըստ նախնական տվյալների՝ զոհեր ու վիրավորներ չկան:

Իսրայելի բանակը հրաժարվել է  մեկնաբանել հարվածը:

Հավելենք, որ Սիրիան ու Իսրայելը 1973թ. պաշտոնապես գտնվում են պատերազմական վիճակում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին