Կարևոր իրադարձություններ

Վաչագան Ղազարյանի ունեցվածքը կալանքի տակ է. ՀՔԾ

15 Սեպտեմբեր, 2018 23:28
 Վաչագան Ղազարյանի ունեցվածքը կալանքի տակ է.  ՀՔԾ

Այսօր մամուլում լուրեր էին շրջանառվել,  իբր ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանի գումարները հետ են  վերադարձվել: 

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը սակայն մեկնաբանել է տարածված լուրերը,  ըստ որի՝ այդ տեղեկությունները կեղծ են: Ըստ ՀՔԾ-ի՝ նախաքննական մարմնի կողմից կալանք է դրված Վաչագան Ղազարյանի և նրա ընտանիքին պատկանող գույքի ու դրամական միջոցների վրա:

Ուստի ՀՔԾ-ն լրատվամիջոցներին հորդորել է  իրականության հետ որևէ աղերս չունեցող նման լուրեր տարածելուց առաջ դրանց հավաստիությունը նախ ստուգել տվալ գործով վարույթն իրականացնող մարմնի՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին