Կարևոր իրադարձություններ

Ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր

15 Սեպտեմբեր, 2018 22:15
Ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր

Սեպտեմբերի 15-ին, ժամը 20:41 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչը ինքնավնասման նպատակով օգտագործել է մեծ քանակությամբ դեղահաբեր:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարությունից:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ա. Ա.-ն (ԱՄՆ քաղաքացի) գտնվում է սթրեսային վիճակում: Հոգեբանը տուժածին և նրա ընկերոջը՝ 1978 թ. ծնված Է. Գ.-ին (ԱՄՆ քաղաքացի) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Քաղաքացիներ Ա. Ա.-ն և Է. Գ.-ն տեղափոխվել են ոստիկանության բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին